Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Բելառուսի Հանրապետության լիազորված բանկեր են համարվում Բելառուսի բանկից Ընդհանուր լիցենզիա ստացված բանկերը:

2. Հայաստանի Հանրապետության լիազորված բանկեր են համարվում բանկային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի բանկից լիցենզիա ստացած բանկերը:

3. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերը միմյանց մոտ կամ միակողմանի կարգով հաշիվներ են բացում իրենց միջև կնքված համաձայնագրերի հիման վրա, որոնցում սահմանված են վճարումների իրականացման կարգն ու պայմանները` ելնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներից:

4. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերն այդ համաձայնագրերի շրջանակներում կարող են իրականացնել Կողմերի պետությունների ազգային արժույթների առք ու վաճառք, փոխադարձ վարկավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործողություններ:

5. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի թղթակցային հաշիվներում առկա` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ազգային արժույթներով միջոցները ընթացիկ վճարումների իրականացման համար կարող են օգտագործվել ինչպես Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների օգտին` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։