Հոդված 4
Հոդված 4
1. Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերը Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնություններ կատարում են Հայաստանի Հանրապետության լիազորված բանկերի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետության լիազորված բանկերը Բելառուսի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնություններ կատարում են Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի միջոցով, եթե Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: