Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հաշիվների բացումը և վարումը Բելառուսի Հանրապետության բանկերում իրականացվում են Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի բանկի համապատասխան թույլտվության առկայության դեպքում, եթե նման թույլտվություն ստանալը նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Բելառուսի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հաշիվների բացումը և վարումը Հայաստանի Հանրապետության բանկերում իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Բելառուսի բանկի համապատասխան թույլտվության առկայության դեպքում, եթե նման թույլտվություն ստանալը նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։