Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից կորցրած է համարվում 1996 թվականի օգոստոսի 9-ի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիրը և 1996 թվականի սեպտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին լրացուցիչ համաձայնագիրը:
2. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները Կողմերը լուծում են բանակցությունների միջոցով:
3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել` Կողմերի կողմից Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրություններ ստորագրվելու միջոցով: