Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 28.4

գործել է մինչև 2009-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 28.4.

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում (այդ թվում` գնորդի պահանջով) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաև այդպիսի ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) գանձվում է տուգանք` այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների կողմ հանդիսացող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք`

ա) իրականացրել են յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով 150.0 հազար դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարով ամսական 1.5 միլիոն դրամը չգերազանցող ձեռքբերումներ, կամ

բ) այդ գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ տրամադրել կամ ստացել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ ապրանքագրեր, կամ

գ) որոնց մոտ առկա չեն այդ գործարքների համար դուրս գրված կամ ստացված հաշվարկային փաստաթղթերը, սակայն առկա այլ փաստաթղթերը (մասնավորապես` հաշվարկային փաստաթղթերի պատճենները, հարկային հաշիվների վերաբերյալ երկկողմանի ներկայացված տեղեկությունները) բավարար են պարզելու, որ այդպիսի փաստաթղթերը դուրս են գրվել կամ ստացվել, կամ

դ) ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրել հաշվարկային փաստաթղթերը` նշելով իրենց տվյալները, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաստաթուղթը, որի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում, կամ

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով այդ գործարքների կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններին տեղեկություններ են ներկայացրել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ սույն մասի «ա» կետով սահմանված դեպքի) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման, ծառայությունների կամ աշխատանքների ստացման գործարքների վերաբերյալ, և որը հիմնավորվել է տեղեկությունների ներկայացման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմինների կողմից երրորդ անձի միջոցով կատարված հսկիչ գնումների արդյունքում:

Սույն հոդվածին համապատասխան` հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա են նաև այն հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնցում նշված գործարքները կատարվել են սույն օրենքի 31 հոդվածով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով, որը սահմանված կարգով հիմնավորվելուց հետո հիմք է հանդիսանում նաև սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով և չափերով պատասխանատվության չկիրառման համար:

Սույն հոդվածին համապատասխան իրականացված հսկիչ գնումների արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հարկ վճարողին:

(28.4-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։