Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 33

գործել է մինչև 2009-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 33.

Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային տեսչության կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները, ինչպես նաև հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա այլ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի հաշվարկված տույժերի, տուգանքների` ապա հարկերի գումարների հաշվին:

Հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձվում են այն դեպքերում, եթե հարկ վճարողի կողմից կատարվել են սույն օրենքի 16 հոդվածում նշված հարկային պարտավորությունները:

Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտահարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաև օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ: Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը (այսուհետ` սույն մասով նախատեսված հավելվածի իմաստով՝ հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար) հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

(6-րդ մասն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-212-Ն)

(33-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-129, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-212-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։