Հոդված 11
Հոդված 11
Կողմերը չպետք է օգտագործեն ջուրը այլ նպատակներով, քան սահմանված է ծրագրով: Կողմերը համաձայնում են, որ պետք է կանխեն ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել վնասակար արտանետումների միջոցով Արաքս գետի, ամբարտակների և շրջակա միջավայրի աղտոտմանը: Կողմերը նաև համաձայնում են, որ կուսումնասիրեն բոլոր բնապահպանական չափանիշները, և Կողմերից մեկի կողմից ամբարտակի և շրջակա միջավայրի աղտոտման դեպքում այդ Կողմը կստանձնի աղտոտումը վերացնելու և պատճառած վնասները հատուցելու պատասխանատվությունը: