Հոդված 8
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ, ըստ նախնական պայմանավորվածության, մյուս Կողմին կփոխհատուցի Մեղրիի և Ղարաչիլարի հիդրոէլեկտրակայանների կառուցման արդյունքում հողատարածքների և շինությունների ջրասուզման հետևանքով իր պատճառած վնասները։ Կողմերից որևէ մեկի կողմից մյուս Կողմի տարածքում շինությունների (ամբարտակների) կառուցումը մյուս Կողմի համար սեփականության որևէ իրավունք չի առաջացնի կամ չի խախտի Կողմերի տարածքային ամբողջականությունը։