Հոդված 4
Հոդված 4
Կողմերը կսահմանագծեն համատեղ ուսումնասիրության և շինարարական գոտին` Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների և դրանց առնչվող շինությունների ուսումնասիրություններն ու կառուցումը ավարտելու նպատակով, և կապահովեն այդ գոտու անվտանգությունը շինարարական աշխատանքների իրականացման և շահագործման ընթացքում։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանով երկու երկրների քաղաքացիների երթևեկության և վերոնշյալ տարածք շինանյութի և սարքավորումների ներմուծման ձևերը կսահմանվեն առանձին կանոնակարգով, որը երկու ամսվա ընթացքում կստորագրեն երկու երկրների պաշտոնյաները` վերոնշյալ ուսումնասիրության և շինարարության գոտում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանային երթևեկությունը դյուրացնելու համար: