Հոդված 5
Հոդված 5
Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն կկատարի իր ընթացիկ աշխատանքները, այդ թվում` շինությունների, սարքավորումների և ամբարտակների և հիդրոկայանների շահագործման, պահպանման և վերանորոգման աշխատանքները և կխուսափի ցանկացած քայլից, որը կվնասի էլեկտրակայաններին և դրանց բնականոն գործունեությանը: Այն դեպքերում, երբ Կողմերից որևէ մեկի համար անհրաժեշտություն կառաջանա ստուգելու կամ վերանորոգելու մյուս Կողմի տարածքում գտնվող իր շինությունները, Կողմերը կփոխգործակցեն համապատասխան ներկայացուցիչների` իրենց տարածք անարգել մուտքն ու ելքը ապահովելու հարցում:
Յուրաքանչյուր Կողմ կհոգա իրեն պատկանող շինությունների վերանորոգման, պահպանման և շահագործման հետ կապված բոլոր ծախսերը։