Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.
- մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
- ահաբեկչություն և ծայրահեղականություն,
- զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,
- սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
- կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,
- անօրինական ներգաղթի կազմակերպում,
- մարդկանց առևտուր,
- տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում,
- սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,
- շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
- կոռուպցիոն բնույթի հանցագործություններ,
- այլ հանցագործություններ:
2. Կողմերը համագործակցությունն իրականացնում են` գործելով իրենց իրավասության շրջանակում, հետևյալ հարցերով.
- տնտեսական և արտաքին տնտեսական գործունեության ոլորտում իրավախախտումների վերաբերյալ,
- ստուգման ենթակա նյութերի փոխանցման,
- պետական գաղտնիք չհանդիսացող արխիվային նյութերի օգտագործման հնարավորության ընձեռում,
- քաղաքական հետապնդումներից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգնման,
- քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածության վերաբերյալ,
- այն հարցերով, որոնք ծագում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռների հիմնավորվածությունը պարզելու և դրանք Կողմերի պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ կիրառելու ընթացքում, որոնք պատիժ են կրում համապատասխան պետությունների քրեակատարողական հիմնարկներում: