Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին հայկական կողմի ծանուցումը կողմից ստացվելու օրվանից:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի՝ դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 1992 թ. հոկտեմբերի 8-ի` Հայաստանի Հանրապետության դատախազության և Ղազախստանի Հանրապետության դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:

Կատարված է Աստանա քաղաքում, 2006 թ. նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ղազախերեն և ռուսերեն լեզուներով. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը պետք է հիմնվեն ռուսերեն տեքստի վրա:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հունիսի 4-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։