Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցույց տալու մասին հարցումների հիման վրա:
Օգնության ցուցաբերումը կարող է լրիվ կամ մասնակիորեն մերժվել, եթե.
- այն հակասում է հայցվող Կողմի պետության օրենսդրությանը կամ այն միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, որոնց մասնակից է հայցվող Կողմը,
- հարցման կատարումը կարող է վնաս հասցնել հայցվող Կողմի պետության ազգային շահերին,
- հարցումը վերաբերում է այնպիսի արարքի, որը հայցվող Կողմի պետության օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում,
- օգնության մասին հարցումը ուղարկվել է այն հանցագործության վերաբերյալ, որով հարցվող Կողմի պետության տարածքում քննվում է կամ դատաքննության փուլում է գտնվում քրեական գործ, և հարցման կատարման հետաձգում հնարավոր չէ:
Հարցման կատարման մերժման մասին որոշում ընդունելու դեպքում հայցվող Կողմն անմիջապես գրավոր հայտնում է այդ մասին՝ նշելով մերժման պատճառները: