Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Կողմերը կապահովեն Կողմերի պետությունների տարածքներում ապրող ժողովուրդների ազգային, էթնիկ, կոնֆեսիոնալ մշակույթների ազատ և իրավահավասար զարգացումը, պայմաններ կստեղծեն Հայաստանի Հանրապետությունում ռուս ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց և Ռուսաստանի Դաշնությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց ազգային ինքնության պահպանման, զարգացման և արտահայտման համար:

Կողմերը, հնարավորության սահմաններում կաջակցեն նշված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Կողմերի պետությունների տարածքում զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործմանը, ինչպես նաև մեթոդական և այլ օգնություն կցուցաբերեն յուրաքանչյուր Կողմի պետության ազգային փոքրամասնությունների մշակույթի և արվեստի գործիչների միավորումների և միությունների, մշակույթի կենտրոնների հիմնադրման ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։