Հոդված 8
Հոդված 8
Կողմերը համագործակցություն կիրականացնեն կինեմատոգրաֆիայի բնագավառում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարության ենթակայության տակ գտնվող ազգային կինոարխիվների միջև:
Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն.
- կինեմատոգրաֆիայի աշխատողների ստեղծագործական միությունների և համապատասխան հաստատությունների միջև համագործակցության համար,
- երկու պետություններում կազմակերպվող գործընկեր-պետությունների կինեմատոգրաֆիստների և արվեստի գործիչների, ֆիլմերի մասնակցությանը միջազգային կինոփառատոներին` համաձայն այդ փառատոների կանոնակարգի,
- կինոնախագծերի իրացմանը և կինոարտադրության փոխանակմանը` ոչ առևտրային հիմունքներով: