Հոդված 4
Հոդված 4
Կողմերը միմյանց փոխադարձաբար կտեղեկացնեն մշակույթի, զանգվածային հաղորդակցության և մտավոր սեփականության բնագավառում գործունեության գերակա ուղղությունների, գիտական հետազոտությունների արդյունքների մասին, այդ նպատակով կանցկացնեն համատեղ գիտագործնական և ստեղծագործական սեմինարներ, կոնֆերանսներ և գիտաժողովներ, կաջակցեն գիտական աշխատությունների ժողովածուների հրատարակությանն ու թարգմանությանը` կիրառելով համագործակցության ձևերի բազմազանությունը:
Կողմերը կնախատեսեն սոցիալ-մշակութային և այլ բնագավառներում փոխկապակցված համալիր միջոցառումների իրականացում, ներառյալ յուրաքանչյուր Կողմի մշակութային-տեղեկատվական դաշտի տվյալների բազայի հասանելիության ապահովումը համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: