Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումն իրականացվում է հարցման հիման վրա կամ Կողմերից մեկի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ նման աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս կողմի համար:
Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է հաղորդվի գրավոր կամ տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Անհետաձգելի դեպքերում կարող է ընդունվել բանավոր հարցում, որը երեք օրվա ընթացքում պետք է հաստատվի գրավոր կամ տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Տեղեկությունների հաղորդման տեխնիկական միջոցներ օգտագործելու դեպքում, ինչպես նաև ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ ծագելիս, հարցվող Կողմը կարող է գրավոր հաստատում խնդրել հարցնող Կողմից:
2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի.
- հարցնող Կողմի անվանումը,
- հարցվող Կողմի անվանումը,
- հարցման էության հակիրճ շարադրանքը և դրա հիմնավորումը,
- դրա կատարման համար անհրաժեշտ այլ տվյալներ:
3. Անհրաժեշտության դեպքում հարցվող Կողմը կարող է խնդրել հարցման պատշաճ կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություն: