Հոդված 6
Հոդված 6
1. Հարցման կատարման անհնարինության կամ դրա կատարումը մերժելու դեպքում հարցվող Կողմը անհապաղ այդ մասին գրավոր ծանուցում է հարցնող Կողմին` նշելով հարցման կատարումը խոչընդոտող պատճառները:
2. Հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակի, եթե հարցվող կողմը գտնում է, որ դրա կատարումը կարող է վնասել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին և հակասում է իր պետության օրենսդրությանը:
Եթե հարցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր պետության տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը պայմանավորել` որպես անհրաժեշտ սահմանված պայմանների պահպանմամբ` հարցնող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Հարցնող Կողմի համաձայնությամբ, առաջադրվող պայմաններով իրեն աջակցություն ցույց տալու դեպքում նա պետք է պահպանի այդ պայմանները: