Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

ա) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերով տեղեկությունների փոխանակում,

բ) մի Կողմի հարցման հիման վրա թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության հարցերով մյուս Կողմի օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացում,

գ) թմրամիջոցների ապօրինի օգտագործման և շրջանառության կանխումը կազմակերպելու և անցկացնելու հարցերով փոխգործակցություն,

դ) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ միջոցառումներ անցկացնելիս, այդ թվում` վերահսկվող առաքումներ և դրանց օրինական շրջանառության վերահսկում անցկացնելիս փոխգործակցության և փոխադարձ օգնության ցուցաբերում,

ե) աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում` խորհրդակցություններ, կոնֆերանսներ, դասընթացներ անցկացնելու միջոցով,

զ) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու, այդ թվում` դրանց օրինական շրջանառության վերահսկման ուղղությամբ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, դրանց կատարման պրակտիկայի մասին նյութերի, վիճակագրական տվյալների, մեթոդական առաջարկությունների փոխանակում,

է) կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

ը) նյութատեխնիկական և խորհրդատվական օգնության ցուցաբերում, ինչպես նաև աջակցություն փորձաքննություն կատարելիս,

թ) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրներով փոխադարձ հետաքննություն ներկայացնող համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,

ժ) անհրաժեշտության դեպքում, անօրինական շրջանառությունից առգրավված թմրամիջոցների նմուշների կամ քննության արդյունքների փոխանակում,

ժա) համագործակցության ընթացքում ծագած խնդիրներով գործունեության համակարգում, ներառյալ` աշխատանքային խմբերի ստեղծումը և ներկայացուցիչների փոխանակումը:

2. Սույն համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին մշակել և զարգացնել համագործակցության այլ փոխընդունելի ձևեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։