Հոդված 3
Հոդված 3
Կողմերն իրականացնում են տեղեկատվության փոխանակում Կողմերի օրենսդրության և արդարադատության մարմինների ու հիմնարկների կազմակերպման ու գործունեության մասին, փորձի փոխանակում ազգային իրավական համակարգերի տեղեկատվայնացման բնագավառում, ինչպես նաև` այդպիսի տեղեկատվություն պարունակող տեղեկատվական համակարգերի ստեղծման և հանրային կամ էլեկտրոնային կապի հատուկ ուղիներով դեպի այդ համակարգեր մուտքի թույլտվություն կազմակերպելու գործում:
Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան։