Հոդված 6
Հոդված 6
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից։
Համաձայնագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի՝ Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս անցնելուց հետո։
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերն օգտագործելու են ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 30-ին: