Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, կընդլայնեն համագործակցությունը արդարադատության և իրավունքի բնագավառում` հետևյալ ձևերով.
1) Կողմերի արդարադատության հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,
2) քրեական, վարչական, տնտեսական, քաղաքացիական իրավունքի և դատավարության բնագավառներում օրինագծերի մշակման, ինչպես նաև այդ օրինագծերի գնահատման գործում փոխադարձ օգնություն,
3) երկու պետությունների արդարադատության մարմինների և հիմնարկների կազմակերպմանը և գործունեությանը ծանոթանալու նպատակով Կողմերի պատվիրակությունների փոխանակում,
4) Կողմերի արդարադատության ոլորտի աշխատողների և մասնագետների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և պատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների (սեմինարներ, դասախոսություններ, գործնական պարապմունքներ) կազմակերպում և անցկացում` փոխադարձության հիման վրա,
5) Կողմերի պետությունների մասնակցությամբ իրավական օգնության մասին բազմակողմ միջազգային պայմանագրերի և այլ պայմանագրերի իրականացման գործում փորձի փոխանակում։