ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 15. Ծախսերը
Հոդված 15. Ծախսերը
1. Հարկվող եկամուտը որոշելիս, բացի սույն գլխով նախատեսված նվազեցումներիցուղղ., համախառն եկամուտը նվազեցվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրեր կատարելուց ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաշվարկի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը:
2. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)
(15-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, 07.07.06 ՀՕ-165-Ն)