ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ 8 · ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 32. Տարեկան եկամուտների հաշվարկման և այդ եկամուտներից հարկի վճարման կարգը
Հոդված 32. Տարեկան եկամուտների հաշվարկման և այդ եկամուտներից հարկի վճարման կարգը
(վերնագիրը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն)
1. Հարկատուն, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան հարկային գործակալ ճանաչված անձը պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
2. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-130)
3. Տարեկան հաշվարկի արդյունքներով հարկատուի` բյուջե ավել վճարած հարկի գումարները ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:
(32-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-130, 07.07.06 ՀՕ-165-Ն, լրաց. 29.11.11 ՀՕ-299-Ն)