Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-12-24-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 21. Հարկային գործակալի վճարած եկամուտներից հարկի գումարը որոշելը

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հարկային գործակալի վճարած եկամուտներից հարկի գումարը որոշելը

1. Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.

ա) սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` երեք տոկոս դրույքաչափով, և այլ կազմակերպությունների համար` տասնհինգ տոկոս դրույքաչափով, վճարվող եկամտի գումարից` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները.

բ) մյուս բոլոր դեպքերում` սույն օրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:

2. Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ ամսում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից:

(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ. 14.12.01 ՀՕ-287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։