Հոդված 28. Հարկի գումարի հաշվարկումը
Հոդված 28. Հարկի գումարի հաշվարկումը
Հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում:
Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը չի կարող պակաս լինել 30000 դրամից (եկամտահարկի նվազագույն գումար):
Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը նշված գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում), և այն հաշվանցվում է միայն հարկատուի՝ գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:
Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:
Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:
(28-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-477-Ն)