Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-09-01-ից մինչև 2005-12-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 28. Հարկի գումարի հաշվարկումը

գործել է մինչև 2005-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հարկի գումարի հաշվարկումը

Հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկատուն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում:

Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը չի կարող պակաս լինել 30000 դրամից (եկամտահարկի նվազագույն գումար):

Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը նշված գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում), և այն հաշվանցվում է միայն հարկատուի՝ գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:

Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:

Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:

(28-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-477-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։