Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-16-ից մինչև 2010-04-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 13. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

գործել է մինչև 2010-04-23Բացել ARLIS-ում

Հոդված 13. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է սույն հոդվածում թվարկված կազմակերպություններին փոխանցված (տրամադրված, միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցած ծառայությունների արժեքի չափով, բայց սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.

ա) հասարակական և կրոնական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցություններին.

բ) համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման ու քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.

գ) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին.

դ) հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։