Գլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումը
Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումը
(վերնագիրը խմբ. 26.12.00 ՀՕ-130)
Համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 30000 դրամի չափով: Ընդ որում, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից հարկային գործակալը սույն նվազեցումն իրականացնում է անկախ տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումից:
(14-րդ հոդվածը խմբ. 14.10.98 ՀՕ-254, 26.12.00 ՀՕ-130, փոփ. 05.11.07 ՀՕ-253-Ն, 27.11.08 ՀՕ-201-Ն)