Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-01-ից մինչև 2011-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

գործել է մինչև 2011-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում (գանձում) են եկամտի վճարման աղբյուրի մոտ (բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքի)` հետևյալ չափերով`

Եկամտի տեսակը` Չափը (չափը)`

(տողը հանվել է 05.05.98 ՀՕ-214)

ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ 5

ռոյալթիներ, տոկոսներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներուղղ. (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներ 10

2. Հարկումը կատարվում է վճարվող եկամտի ամբողջական գումարից` իրականացնելով միայն սույն օրենքի 9 հոդվածի «բ» և «ժգ» ենթակետերով սահմանված նվազեցումները: Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դրույքաչափերով` առանց սույն օրենքով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Նշված չափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ռեզիդենտ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն` սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պայմաններով: Նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմին` վերահաշվարկ կատարելու համար: Այդ նպատակով, սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, ներկայացվում է եկամուտների մասին հաշվարկի` հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես, աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար:

(22-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-214, լրաց., փոփ. 26.12.00 ՀՕ-130, փոփ. 25.12.03 ՀՕ-52-Ն, 07.07.06 ՀՕ-165-Ն, 26.12.08 ՀՕ-251-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։