Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-10-30-ից մինչև 2000-12-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

գործել է մինչև 2000-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

1. Հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում հետևյալ ժամկետներում.

ա) գործատուն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտներից պահված (գանձված) հարկի գծով փոխանցումն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, սակայն բանկերում աշխատանքի վարձատրման միջոցների ստացման օրվանից ոչ ուշ.

բ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված կանխիկ հասույթից աշխատավարձ և այլ վճարումներ կատարող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները հաշվարկածուղղ. (պահած) հարկի գումարները բանկեր են մուծում (փոխանցում) աշխատավարձի և այլ վճարումների փաստացի վճարման հաջորդ օրը.

գ) մնացած տեսակի եկամուտներից, ինչպես նաև բնամթերային ձևով հատկացված (տրամադրված) եկամուտներից պահած (գանձած) հարկի գծով` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող 15-րդ օրը:

2. Եկամտի վճարման և միաժամանակ այդ եկամտից պահված հարկի գումարի բյուջե փոխանցման համար հարկային գործակալի բանկային հաշիվներում բավարար միջոցներ չլինելու դեպքում հարկի գումարը բյուջե է փոխանցվում հաշիվներում միջոցների մնացորդային գումարներին համամասնորեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։