Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-12-18-ից մինչև 2001-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

1. Հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարմանը հաջորդող ամսվա մեկից, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից ոչ ուշ:

2. Եկամտի վճարման և միաժամանակ այդ եկամտից պահված հարկի գումարի բյուջե փոխանցման համար հարկային գործակալի բանկային հաշիվներում բավարար միջոցներ չլինելու դեպքում հարկի գումարը բյուջե է փոխանցվում հաշիվներում միջոցների մնացորդային գումարներին համամասնորեն:

(23-րդ հոդվածը խմբ. 06.11.00 ՀՕ-109)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։