Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-12-31-ից մինչև 1998-06-09։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ 4 · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 15. Ծախսերը

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ծախսերը

1. Հարկվող եկամուտը որոշելիս, բացի սույն գլխով նախատեսված նվազեցումներիցուղղ., համախառն եկամուտը նվազեցվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրեր կատարելուց ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հայտարարագրի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը:

2. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել նաև ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հինգ տոկոսի, բայց ոչ ավելի, քան կես միլիոն դրամ գումարի չափով` կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։