Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-16-ից մինչև 2010-04-23։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-04-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻուղղ. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից

գործել է մինչև 2010-04-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:

2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`

ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-287)

գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ.

դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-287, լրաց. 25.12.03 ՀՕ-52-Ն, 26.12.08 ՀՕ-251-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։