Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) մինչև 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղևորները.

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները.

դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։