Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը:».
2) 4-րդ մասը «երկու բանկային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, երբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում պետական տուրքի գանձման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պատվիրակվել է կազմակերպություններին, որի դեպքում պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցվում կառավարության սահմանած կարգով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղևորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություններ չունեցող օտարերկրյա կազմակերպությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում պետական տուրքի գումարները հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում օդանավակայանները շահագործող կազմակերպությունները` անկախ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից փոխանցումների ստացումից:» բառերով.
3) 5-րդ մասը «վճարներ,» բառից հետո լրացնել «(բացառությամբ օդային փոխադրումների տոմսերի վաճառք և օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակված լինելու դեպքերի)» բառերով: