Հոդված 1
Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 3-րդ հոդվածում`
1) «զ» ենթակետը «մատուցումից» բառից հետո լրացնել «(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման)» բառերով, «ձեռքբերման» բառից հետո` «(բացառությամբ ներմուծման)» բառերով, և «տարում» բառից հետո` «առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող» բառերով.
2) «է» կետի «1-ին կետի» բառերը փոխարինել «1-ին կետի չորրորդ պարբերության և սույն հոդվածի» բառերով.
3) 5-րդ մասի «կառուցապատող`» բառը փոխարինել «կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)`» բառերով: