Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին կետին հաջորդող պարբերությունը «նաև» բառից հետո լրացնել «հարկային հաշիվներում,» բառերով.
2) 1-ին կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի արդյունքում չի գերազանցել 50 միլիոն դրամը, 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա` նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված և վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդների մասով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ:».
3) 2-րդ կետին հաջորդող պարբերությունը «ապրանքային մնացորդի» բառերից առաջ լրացնել «վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների» բառերով, իսկ «առանձնացված» բառից հետո` «և նախկինում չհաշվանցված» բառերով.
4) հոդվածի նախավերջին պարբերությունը «դեբետային մնացորդը» բառերից հետո լրացնել «(առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի)» բառերով: