Գլուխ II · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 12
Հոդված 12.
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները`
շահութահարկ,
եկամտահարկ,
ակցիզային հարկ,
ավելացված արժեքի հարկ,
գույքահարկ,
հողի հարկ:
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:
(12-րդ հոդվածը լրաց. 05.06.00 ՀՕ-63, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-253-Ն)