Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 28.6

գործել է մինչև 2009-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 28.6.

Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների արտադրությունը առանց սույն օրենքի 20 հոդվածով սահմանված ծախսաչափային հանգույցների իրականացման դեպքում արտադրողից գանձվում է տուգանք` առանց ծախսաչափային հանգույցի արտադրություն կազմակերպելու ժամանակաշրջանի համար հաշվարկվող հաշվարկային շրջանառության 25 տոկոսի չափով: Տուգանքի կիրառման նպատակով հաշվարկային շրջանառությունը որոշվում է որպես առանց ծախսաչափային հանգույցի արտադրությունը կազմակերպելու ժամանակաշրջանում աշխատանքային գրաֆիկով աշխատանքային ժամերի թվի, հոսքային գծի առավելագույն ժամային արտադրողականության և այդ ժամանակաշրջանում կիրառված` միավոր արտադրանքի բացթողման միջին գնի արտադրյալ:

Ծախսաչափային հանգույցների շահագործման կանոնները խախտելու համար ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակներ արտադրողներից գանձվում է տուգանք` մեկ միլիոն դրամի չափով:

(28.6-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։