Գլուխ VI · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ
Հոդված 21.2. Ժամանակավոր ապաստան ստանալու դիմում ներկայացրած և ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքները և պարտականությունները
Հոդված 21.2. Ժամանակավոր ապաստան ստանալու դիմում ներկայացրած և ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքները և պարտականությունները
Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) և պարտականությունները:
Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի) և պարտականությունները: