Գլուխ VI · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ
Հոդված 21.3. Ժամանակավոր ապաստանը հաստատող փաստաթուղթը
Հոդված 21.3. Ժամանակավոր ապաստանը հաստատող փաստաթուղթը
Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգը և նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար: