Գլուխ V · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 14. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման և դադարման պահը
Հոդված 14. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման և դադարման պահը
1. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից:
2. Հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի օտարման դեպքում նախկին սեփականատերը պարտավոր է գույքահարկը հաշվարկել և ամբողջությամբ վճարել մինչև օտարման ամիսը ներառյալ:
3. Եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն, անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից, գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը: