Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 8. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը

գործել է մինչև 1999-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 8. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը

1. Փոխադրամիջոցների (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների) համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

ա) ջրային փոխադրամիջոցների հարկման բազայի`

- յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 150 դրամ կամ

- յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 204 դրամ.

բ) անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների հարկման բազայի`

- յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 50 դրամ կամ

- հզորության յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 68 դրամ:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

ա) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

- մինչև 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,

- 120-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 400 դրամ,

- 250 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ,

բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

- մինչև 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

- 200 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

3. մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։