Գլուխ IV · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Հաշվետու տարվա ընթացքում արտոնության առաջացումը կամ դադարումը
Հոդված 13. Հաշվետու տարվա ընթացքում արտոնության առաջացումը կամ դադարումը
1. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնություն ունեցող հարկատուն գույքահարկ վճարելուց ազատվում է այն ամսից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:
2. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնությունը դադարելու դեպքում գույքահարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից: