Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 17. Համատեղ սեփականության գույքահարկի հաշվարկները

գործել է մինչև 1999-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 17. Համատեղ սեփականության գույքահարկի հաշվարկները

Մեկից ավելի հարկատուներին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից), և սույն օրենքի 15 և 16 հոդվածներին համապատասխան հաշվարկները ներկայացվում են`

ա) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր համասեփականատիրոջ (հարկատուի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից թեկուզ մեկի կողմից` նշելով մյուս համասեփականատերերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության գերատեսչական նորմատիվ ակտով պահանջվող տվյալները.

բ) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` մեկ համասեփականատիրոջ (հարկատուի) կողմից` նշելով մյուս համասեփականատերերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության գերատեսչական նորմատիվ ակտով պահանջվող տվյալները.

գ) եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում հարկատու համարվող համասեփականատերերից թեկուզ մեկն իրավաբանական անձ է, ապա, անկախ սույն հոդվածի «բ» ենթակետով սահմանված դրույթներից, իրավաբանական անձի (անձանց) կողմից` նշելով այլ համասեփականատերերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության գերատեսչական նորմատիվ ակտով պահանջվող տվյալները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։