Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27. Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին

գործել է մինչև 1999-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 27. Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին

1. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց 1998 թվականի գույքահարկի հաշվարկների ծանուցագրերը ներկայացվում են մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը:

2. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար 1998 թվականի գույքահարկը հաշվարկվում է 1997 թվականի հարկի գումարի չափով:

3. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց պատկանող, հարկվող օբյեկտ համարվող հասարակական նշանակության շինությունների համար 1998 թվականի գույքահարկը կազմում է`

ա) մետաղական շինությունների համար` երեք հազար դրամ.

բ) այլ հասարակական շինությունների համար` տասը հազար դրամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։