Գլուխ II · ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ
Հոդված 6. Փոխադրամիջոցի հարկման բազան
Հոդված 6. Փոխադրամիջոցի հարկման բազան
1. Փոխադրամիջոցի հարկման բազան տվյալ հարկատուին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունն է: Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
2. Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը: