Հոդված 7. Շինությունների գույքահարկի դրույքաչափերը
Հոդված 7. Շինությունների գույքահարկի դրույքաչափերը
Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` 0,6 տոկոսը.
բ) հարկատու համարվող ֆիզիկական անձանց պատկանող այգետնակների և առանձին կանգնած ավտոտնակների գույքահարկի դրույքաչափը կազմում է հարկման բազայի 0,2 տոկոսը.
գ) այլ բնակելի շինությունների համար գույքահարկի դրույքաչափը կազմում է`
հարկման բազան հարկի դրույքաչափը
մինչև 3 մլն. դրամ հարկման բազայի 0 տոկոսը.
3 մլն. դրամից մինչև 10 մլն. դրամ 100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն. դրամը գերազանցող գումարի 0,1 տոկոսը.
10 մլն. դրամից մինչև 20 մլն. դրամ 7.100 դրամ` գումարած հարկման բազայի 10 մլն. դրամը գերազանցող մասի 0,2 տոկոսը.
20 մլն. դրամից մինչև 30 մլն. դրամ 27.100 դրամ` գումարած հարկման բազայի 20 մլն. դրամը գերազանցող մասի 0,4 տոկոսը.
30 մլն. դրամից մինչև 40 մլն. դրամ 67.100 դրամ` գումարած հարկման բազայի 30 մլն. դրամը գերազանցող մասի 0,6 տոկոսը.
40 մլն. դրամ և ավելի 127.100 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն. դրամը գերազանցող մասի 0,8 տոկոսը: