Հոդված 19. Հատուկ ընդհանուր կրթությունը
Հոդված 19. Հատուկ ընդհանուր կրթությունը
1. (մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-57-Ն)
2. Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
4. (մասը հանվել է 25.05.05 ՀՕ-137-Ն)
5. Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:
(19-րդ հոդվածը փոփ.16.03.04 ՀՕ-57-Ն, 25.05.05 ՀՕ-137-Ն)